![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/10/IMG_20231030_190941-1024x712.jpg)
Հայաստանի առաջնության 14-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։
Խաղն ընթացավ բավականին թեժ, ինչի արդյունքում մրցավարը 9 դեղին քարտ ցուցադրեց։
Տանտերերի գոլերը հեղինակեցին Արթուր Միրանյանը, Դեմերսի Մբոկանին, Իլիաս Ալհաֆթն ու Էդգար Մովսեսյանը։
Հյուրերի կազմում աչքի ընկան Լևան Կուտալիան (11մ.) և Տարոն Ոսկանյանը։
© Armenian Soccer 2023