Armenian Soccer
Armenian Soccer

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ու մյուս մրցանակակիրները

Երեկ` հոկտեմբերի 30-ին կայացավ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։
Պարգևատրվեցին նաև այլ ֆուտբոլիստներ։

Ութերորդ անգամ պատվավոր մրցանակին արժանացավ Արգենտինայի ազգային հավաքականի և Մայամիի «Ինտերի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։

Կանանց «Ոսկե գնդակին» արժանացավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Աիտանա Բոնմատին։

«Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմը ճանաչվեց Ռայմոն Կոպայի մրցանակի հաղթող։

Վինիսիուսն արժանացավ Սոկրատեսի անվան մրցանակին՝ Բրազիլիայում իրականացվող կրթական ծրագրի համար։

Կանանց տարվա լավագույն ակումբը «Բարսելոնան» է, իսկ տղամարդկանցը` «Մանչեսթեր Սիթին»:

Լև Յաշինի անվան մրցանակը հաղթեց Էմիլիանո Մարտինեսը։

Գերդ Մյուլլերի անվան մրցանակակիրը Էրլինգ Հոլանդն է։

© Armenian Soccer 2023