Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի վրացական թիմերի հետ

«Ուրարտուն» շարունակում է մարզումային  գործընթացն ու արդեն նախապատրաստվում հաջորդ ամիս կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, մինչ այդ նախապատրաստական շրջանի ընթացքում երևանյան թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի։

Ինչպես և նախատեսված է, «Ուրարտուն» հավաքի մի մասը՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ էլ կանցկացնի 2 ստուգողական հանդիպում։ Հուլիսի 1-ին Գունկոյի տղաները կմրցեն տեղի «Սաբուրթալոյի», իսկ 4-ին՝ «Գագրայի» հետ։

© Armenian Soccer 2023