Հաստատվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»- «Նարվա Տրանս» դիմակայության ժամանակացույցը:
Առաջին խաղը կկայանա Վահագն Թումասյանի անվան Աբովյանի քաղաքային մարզադաշտում հուլիսի 13-ին եւ կմեկնարկի 19:00-ին: Հայաստանում կայանալիք հանդիպման մուտքը երկրպագուների համար կլինի ազատ:
«Նարվա Տրանսի» դեմ պատասխան հանդիպումը անցկացվելու է Էստոնայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռակվեռե քաղաքում: Բանն այն է, որ «Նարվա Տրանսի» տնային մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 20-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:30-ին:
© Armenian Soccer 2023