IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը մեկնարկեց «Վեստ Արմենիա» — «Ուրարտու» խաղով: Տանտերերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 77-րդ րոպեին, «Վեստ Արմենիայի» համար հաղթական գոլը խփեց Զախար Տարասենկոն:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 45 միավորով 4-րդ հորիզոնականում է, «Վեստ Արմենիան» 34 միավորով 7-րդն է աղյուսակում:
© Armenian Soccer 2024