Armenian Soccer
Armenian Soccer

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խոսել է Մխիթարյանի մասին

Իտալիայի հավաքականի և «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Մարկո Պարոլոն խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում վերջերս հռչակվեց Ա Սերիայի չեմպիոն:

«Մխիթարյանը խելացի, բարձր մակարդակ ունեցող խաղացող է: Հավանական է՝ նա ցանկանում է փոքրիկ ռեկորդի հեղինակ դառնալ. նա չի հաղթել Չեմպիոնների լիգան: Գուցե մտադիր է հաղթել նաև այդ մրցաշարում:

Մխիթարյանը թիմին բալանս հաղորդող ֆուտբոլիստ է: Ես կարծում եմ նաև, որ նա նպաստել է Չալհանօղլուի պաշտպանական որակների բարելավմանը», — Պարոլոյի խոսքերն է մեջբերել fcinter1908-ը:

© Armenian Soccer 2024