Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ֆուտզալի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են նաև Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները։

Առաջին տասնյակում տեղ են գտել Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։

© Armenian Soccer 2024