Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» հաղթել է ԲԿՄԱ-ին ու մոտեցել առաջատարին

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և հաղթել 4:1 հաշվով:

Տանտերերի կազմում գոլերով աչքի են ընկել Ջոնաթան Դուարտեն, Ալեքսիս Ռոդրիգեսը, Ժիրայր Շաղոյանը և Տենտոն Յեննեն: «Բանակայինների» կազմում միակ գոլը խփել է Արամ Խամոյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 71 միավորով 2-րդ հորիզոնականում է:

© Armenian Soccer 2024