Մեկնարկել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Արարատ-Արմենիա» — «Ուրարտու» հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Տոմսերը կարելի է ձեռք բերել tickets.ffa.am կայքից:
Տոմսերի արժեքները տատանվում են 500-1500 դրամի սահմաններում:
Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերն արժեն 500 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 1000 դրամ, արևմտյան տրիբունայինը՝ 1500 դրամ:
Հայաստանի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
© Armenian Soccer 2024