Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» նոր սպորտային տնօրեն ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նոր նշանակում է տեղի ունեցել։ Ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել է ռուս մասնագետ Դմիտրի Կուդրյաշովը, որը նախկինում ընդգրկված էր «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական շտաբում։

Նշենք, որ Կուդրյաշովը «Ուրարտուում» է 2022 թվականի հուլիսից, որի ընթացքում մասնագետը թիմի հետ միասին նվաճել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունն ու Հայաստանի գավաթը։

© Armenian Soccer 2023