Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նոային»:
Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին խախտման համար կարմիր քարտ ստացավ «Նոայի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչն, իսկ հաջորդ րոպեին գոլի անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը` գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը։
Հարկ է նշել, որ 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նոան», սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ որոշեց չեղարկել այն։
© Armenian Soccer 2023