Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում «Կրասնոդարը» տանն ընդունել է «Պարի ՆՆ»-ին ու հաղթել նվազագույն հաշվով։
Տանտերերի հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանը, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը։
Մեր ազգային թիմի կիսապաշտպանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 85-րդ րոպեին։ Նա նաև ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Պարի Նիժնի Նովգորոդի» կազմում հանդիպմանը մեկնարկից մասնակցել է Էդգար Սևիկյանը, որը փոխարինվել է 63-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023