Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկում է IDbank պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլը

Այսօր` օգոստոսի 4-ին մեկնարկում է Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ մրցափուլը։

Մեկնարկային խաղում կմրցեն ԲԿՄԱ-ն և «Նոան»:
Հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։

Օգոստոսի 5-ին, ժամը 18:00-ին, Չարենցավանում «Վանը» կընդունի «Շիրակին»։

Օգոստոսի 6-ին «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ուժերը կչափի «Արարատի» հետ։
Խաղի մեկնարկը` 19:00-ին։

Օգոստոսի 7-ին, նախ ժամը 18:00-ին «Վեստ Արմենիան» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կընդունի «Ալաշկերտին», իսկ 20:00-ին «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ։

© Armenian Soccer 2023