Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Ալաշկերտը» հերոսական պայքար մղեց, սակայն պարտվեց 11-մետրանոցներով

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտն» արտագնա խաղում մրցեց «Դեբրեցենի» հետ։

Խաղն ընթացավ թեժ մթնոլորտում ու դրամատիկ ելք ունեցավ։
Մեր թիմը հիմնական ժամանակում հաղթեց 2:1 հաշվով, այսպիսով ընդհանուր հաշիվը դարձնելով 2:2 ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Գոլի հեղինակներ դարձան Վիտալի Ուստինովն ու Միմիտոն։

Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը կարմիր քարտ ստացավ Լևան Կուտալիան ու «Ալաշկերտը» մնաց 10 հոգով։

Հայկական թիմը կարողացավ դիմակայել նաև լրացուցիչ ժամանակում ու խաղի ելքը վճռել 11-մետրանոցներով, որտեղ զիջեց մրցակցին 3:1 հաշվով։
«Ալաշկերտից» միակ դիպուկ հարվածը կատարեց Մատեո Մուժեկը։

Այսպիսով, «Ալաշկերտը» նույնպես դուրս մնաց հետագա պայքարից և այժմ եվրագավաթային մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է միայն «Փյունիկը»:

© Armenian Soccer 2023