Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» իր պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 35-րդ տուրի ամենակենտրոնական ու վճռորոշ խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»:

Արդեն նշել էինք, որ հենց այս խաղով կարող է հայտնի դառնալ Հայաստանի չեմպիոնի անունը։ Եվ այդպես էլ եղավ։

Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել հանդիպման հաշիվը։
Արդեն ավելացված 3-րդ րոպեին Եվգենի Ցիմբալյուկը կարողացավ գրավել Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։

Այսպիսով «Ուրարտուն» իր պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ «Առյուծներն» այս կոչմանն արժանացել էին նաև 2013/14թթ. մրցաշրջանում։

Արդեն կարող ենք նշել, որ Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշրջանում Հայաստանը կներկայացնի «Ուրարտուն»:
«Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» կխաղան Կոնֆերենցիաների լիգայում։

© Armenian Soccer 2023