Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ևս երկու լեգեոներից է բաժանվել

Երևանի «Ուրարտուից» ևս 2 լեգեոներ է հեռացել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմում ելույթներն այլևս չեն շարունակի Դրամանե Սալուն և Թեմուր Ջիկիան:

Ֆուտբոլիստները երևանյան թիմին միացել էին 2023 թվականի ձմռանը: Լրացել է Սալուի պայմանագրի ժամկետը, իսկ Ջիկիան խաղում էր վարձակալական հիմունքներով:

2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից Սալուն մասնակցել է 50 խաղի, Ջիկիան՝ 33:

© Armenian Soccer 2024