Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» կիսապաշտպանը կմասնակցի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը

«Ուրարտուի» կիսապաշտպան Դրամանե Սալուն այս օրերին Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում պատրաստվում է Կոտ Դ´Իվուարում մեկնարկող Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը։

Բուրկինա Ֆասոյի ընտրանին ընդգրկված է D խմբում, որտեղ մրցելու է Մավրիտանիայի, Ալժիրի և Անգոլայի ընտրանիների հետ: Առաջին հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 16-ին` Մավրիտանիայի հետ։

© Armenian Soccer 2024