Armenian Soccer
Armenian Soccer

Էդգար Սևիկյանը կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»

«Պարի ՆՆ-ի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի հունգարական «Ֆերենցվարոշ»: Այս մասին Championat-ին հայտնել է ռուսական թիմին մոտ կանգնած աղբյուրը:

Հունգարական ակումբն ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու տարբերակը։ Ի սկզբանե ֆուտբոլիստը մոտ էր «Կրասնոդար» տեղափոխությանը, սակայն երևում է «Ֆերենցվարոշը» համոզել է կիսապաշտպանին:

© Armenian Soccer 2024