Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց. Մխիթարյանն անընդմեջ 2-րդ խաղում գոլային փոխանցում կատարեց

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում խոշոր` 5:1 հաշվով հաղթեց «Մոնցային»։

Հյուրերի կազմում դուբլով աչքի ընկան Չալհանօղլուն ու Մարտինեսը, որոնց 1-ական գոլերը 11-մետրանոցից էին։

Միլանյան թիմի վերջին գոլը խփեց Թյուրամը, որին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը, այդպիսով 2-րդ անընդմեջ խաղում դառնալով արդյունավետ 2-րդ փոխանցման հեղինակը։

Հայ կիսապաշտպանն «Ինտերի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։

«Ինտերն» այժմ 51 միավորով 1-ին տեղում է։

© Armenian Soccer 2024