Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի` «Փյունիկի» հետ խաղի 21-րդ րոպեին «Ուրարտուի» թիմի հարձակվող Թեմուր Ջիկիան վնասվածք է ստացել, որից հետո, սակայն, շարունակել հանդիպումը ևս 9 րոպե։
Երևանյան ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է փոքր ոլոքի կոտրվածք։
Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 1-1,5 ամիս։
«Ուրարտուն» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 16-ին, երբ կհյուրընկալվի «Արարտին»:
© Armenian Soccer 2023