Armenian Soccer
Armenian Soccer

Վլադիմիր Սանոսյանը` ՖԻՖԱ Ֆուտզալի ԱԱ-ի որակավորման փուլի լավագույն ռմբարկու

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի փայլեց ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային և հիմնական փուլերում:

Մեր ընտրանին նվաճել է մրցաշարի Էլիտ ռաունդի ուղեգիր՝ 7 խաղում տանելով նույնքան հաղթանակ:

Խփած գնդակների թվով (31 գնդակ) մեր ընտրանին զիջում է միայն Իսպանիայի հավաքականին, որն ունի իր հաշվին գրանցած 35 գնդակ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, բացի թիմային ցուցանիշներից, ունի նաև գրանցած անհատական փայլուն ցուցանիշներ:

Վլադիմիր Սանոսյանը, 7 խաղում խփելով 8 գնդակ, գլխավորում է ռմբարկուների ցանկը: Ռոդրիգինյոն և Արթուր Մելքոնյանը գոլային փոխանցումների քանակով առաջին տեղը կիսում են Գերմանիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Էլիտ Ռաունդի վիճակահանությունը կկայանա 2023 թվականի հուլիսի 5-ին:

© Armenian Soccer 2023