Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» հեռացրել է սպորտային տնօրենին

«Վանը» հեռացրել է ակումբի սպորտային տնօրեն Իսիդրո Բալտազարին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ «Վան» ՖԱ-ի ղեկավարության կողմից որոշում է կայացվել վաղաժամկետ լուծել աշխատանքային պայմանագիրը և աշխատանքից ազատել ակումբի սպորտային տնօրեն Իսիդրո Բալտազարին։

Շնորհակալություն ենք հայտնում վերջինիս «Վանում» կատարած կարճատև աշխատանքի համար և մաղթում հետագա մասնագիտական հաջողություններ: Այլ նշանակումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

© Armenian Soccer 2023