Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել է «Ախմատին» և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և վնասվածքի պատճառով փոխարինվել է 65-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստը նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, Սպերցյանի վնասվածքը լուրջ չէ և կիսապաշտպանը կկարողանա մասնակցել Թուրքիայի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը։
© Armenian Soccer 2023