Վարդան Մինասյանն իր մարզչական շտաբով վերադարձել է «Արարատ-Արմենիա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մինասյանի մարզչական շտաբում ընդգրկված են առաջին օգնական Արտակ Օսեյանը, մարզչի օգնական Արթուր Մկրտչյանը, դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը և ֆիզիոթերապևտ Դենիս Զմեուն:
Հիշեցնենք, որ մասնագետն այս թիմում աշխատել է նաև 2018-2020 թվականներին։ Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 2 տարի անընդմեջ (2018/19թթ., 2019/20թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն ու մեկ անգամ նվաճել Սուպերգավաթը։
Վարդան Մինասյանի վերջին աշխատավայրը վրացական «Թելավին» էր։
© Armenian Soccer 2023