«Եվրո-2024»-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ուելսի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով ` մեր ազգային թիմի հաղթանակով։
Խաղն սկսեց ու ընթացավ բավականին դինամիկ։
Մեր ընտրանու կազմում ֆանտաստիկ դուբլի հեղինակներ դարձան Լուկաս Սելարայանն ու Հրանտ Ռանոսը։
Ընդհանուր առմամբ մեր հավաքականը հասուն ու արդյունավետ խաղ ցուցադրեց, ինչպիսին վաղուց չէինք տեսել։
Հաւկ է նշել, որ հիանալի խաղաց Հայաստանի հավաքականի նորեկ, դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։
Ուելսի հավաքականի կազմից խաղավերրջին կարմիր քարտով հեռացվեց Կիեֆեր Մուրը։
Այսպիսով մեր ընտրանին տոնեց առաջին հաղթանակն ու այժմ 3 միավորով 4-րդ տեղում է։
Զուգահեռ ընթացող Լատվիա-Թուրքիա խաղում 3:2 հաշվով հաղթեցին հյուրերը, ինչի շնորհիվ Թուրքիայի ընտրանին վաստակեց 6 միավոր ու գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան ու Ուելսը 4-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերն, իսկ Լատվիան առանց միավորի եզրափակում է աղյուսակը։
© Armenian Soccer 2023