Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հրանտ-Լեոն Ռանոսը

Հունիսի 19-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 18-ին՝ ժամը 17:30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 18-ին՝ ժամը 17:55-ին:

Lատվիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

© Armenian Soccer 2023