Չարենցավանի «Վանը» սոցցանցերի էջերում հրապարակել է տեսանյութ, որում թիմի գլխավոր մարզչի օգնական Նիկոլաս Օչանդոն հայտարարում է ակումբում իր աշխատանքը դադարեցնելու մասին։
Մասնագետի խոսքով պատճառը վիզայի հետ կապված և ընտանեկան խնդիրներն են։
Օչանդոն նշանակվել էր այս պաշտոնում հունվարի 14-ին։ Այսինքն մարզիչը չարենցավանյան թիմում աշխատեց ընդամենը 65 օր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ակումբից հեռացել էր նաև սպորտային տնօրեն Իսիդրո Բալտասարը։ Վերջինս հասցրել էր ակումբում մնալ 82 օր։
© Armenian Soccer 2023