
«Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Ուրախ ենք ողջունել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին»,-գրված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հարոյանն «Աստանայում» հանդես է եկել նաև 2021 թվականին։ Ֆուտբոլիստն այդ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Մեր ազգային թիմի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Անորտոսիսը», որում շարունակում է խաղալ Հովհաննես Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ «Աստանայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
© Armenian Soccer 2023