Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Ժիրայր Շաղոյանը լրագրողների հետ զրույցում խոսել է առաջիկա հանդիպման, ազգային թիմի նորեկների և իր մարզավիճակի մասին։
«Շատ լավ մարզում անցկացրինք նոր մարզչի գլխավորությամբ։ Նա իր հետ թարմ մտահաղացումներ է բերել: Փորձում էինք շատ վերահսկել գնդակը եւ ցածրից փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից։ Սկզբում դժվար էր, բայց հետո ստացվեց ու բոլորս հասկացանք, որ կարող ենք այդ ոճով խաղալ։ Հուսով եմ, որ մեր հավաքականը կկարողանա այդպիսի ֆուտբոլ դավանել եւ հաղթել մրցակիցներին։
Նորեկները կարող են մեծ ներդրում ունենալ հավաքականում։ Մարզումներից հասկացանք, որ նրանք մեծ ներուժ ունեն եւ շատ ակտիվ ֆուտբոլիստներ են։ Կարծում եմ՝ նրանք մեծ օգուտ կտան մեր հավաքականին։
Թուրքիայի հավաքականի հետ առաջիկա խաղում պարտավոր ենք հաղթել։ Դրա ներուժը մենք ունենք: Նորեկների հետ կարող ենք հաղթել ուժեղ շատ մրցակիցների:
Ինչ խոսք առաջիկա խաղի հետ կապված պատասխանատվությունը շատ մեծ է, բայց ճնշում չենք զգում:
Այո, կարեւոր խաղ է, մրցակիցն էլ ուժեղ է, բայց մեզ համար հերթական հանդիպում է։ Մեր խմբում բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են, ինչպես Խորվաթիայի եւ Ուելսի հավաքականները։ Պետք է փորձենք բոլորին էլ հաղթել։
Հույս ունեմ, որ մեծ օգուտ կտամ հավաքականին, քանի որ շատ լավ մարզավիճակում եմ»,- ընդգծել է Ժիրայր Շաղոյանը։
© Armenian Soccer 2023