
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» սեփական հարկի ընդունեց «Արարատին» ու հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլեր հեղինակեցին Էդգար Մովսեսյանը, Ռումյան Հովսեփյանը և Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
Արարատցիների միակ գոլը խփել է Ալեքսանդր Գլիշիչը։ Որից հետո նա և թիմի ավագ Հրայր Մկոյանը խաղադաշտից հեռացվել են։
Այժմ «Վանը» 37 միավորով ամրապնդվել է 5-րդ տեղում։
«Արարատը» 30 միավորով 7-րդն է։
© Armenian Soccer 2023