Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Նոայի» հետ ու հաղթեց 3:1 հաշվով։
Հանդիպումը բավականին թեժ ընթացավ։
22-րդ րոպեին չեմպիոնի կազմից խաղի հաշիվը բացեց Ջոնել Դեսիրեն։
37-րդ րոպեին վիճաբանության համար կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեցին երկու թիմերի գլխավոր մարզիչները` Եղիշե Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը։
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերի առավելությունը կրկնապատկեց Էդգար Մալաքյանը։
Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով. նախ «Նոայից» Գուդնյուզ Իգբոկվեն կրճատեց հաշվի տարբերությունը, ապա Յուսուֆ Օտուբանջոն կրկին վերականգնել է 2 գնդակի առավելությունն ու «Փյունիկը» հաղթել է 3-1 հաշվով։
Այժմ «Փյունիկը» 73 միավորով կրկին հավասարվել է «Ուրարտուին», որը չի անցկացրել հաշվետու տուրի հանդիպումը։
«Նոան» 23 միավորով 9-րդն է։
© Armenian Soccer 2023