Այսօր` մայիսի 15-ին մեկնարկում է Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի 32-րդ մրցափուլը։
Տուրի առաջին խաղում, որը մեկնարկելու է 16:00-ին, «Վանը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»:
Թիմերն արդեն որևէ լուրջ հարց չեն կարող լուծել առաջնությունում, սակայն ցանկանում են հնարավորին չափ բարձր տեղում ավարտել մրցաշրջանը։
19:00-ին Արմավիրում «Նոան» կհյուրընկալի «Փյունիկին»: Վերջինս չեմպիոնական թեժ պայքարի մեջ է և ամեն գնով պետք է հաղթանակի հասնի, այդ պայքարից դուրս չմնալու համար։
«Նոան» իր հերթին ցանկանում է իր լավ խաղը ցուցադրել ու ապացուցել, որ կարող է տհաճություններ պատճառել անգամ առաջատար թիմերին։
Մայիսի 16-ին, ժամը 16:00-ին «Ալաշկերտը» տանն ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ։ Երկու թիմերն էլ մի քանի խաղ անընդմեջ հաղթանակներ են տարել, այնպես որ հետաքրքիր կլինի տեսնել այն պայքարը, որտեղ հնարավոր է մի կողմը սայթաքի։ «Շիրակի» գավաթի եզրափակչում պարտվելուց հետո «Ալաշկերտը», որը 4-րդ տեղում է ընթանում ապահովեց իր եվրագավաթային ուղեգիրը, սակայն Վահե Գևորգյանի թիմը ցանկանում է ցույց տալ, որ ավելի բարձր դիրքի է արժանի։
Մայիսի 17-ին նախ 16:00-ին Վայքում կհանդիպեն ետնապահ «Լեռնային Արցախն» ու առաջատար «Ուրարտուն»: Երեւանյան թիմը որոշ ձախողումներից հետո կրկին շարունակում է իր հաղթարշավը, իսկ արցախցիները հակառակը` շարունակում են տապալվել։ Տեսնենք, թե այս խաղում ինչ կառաջարկեն մեզ։
Տուրի եզրափակիչ հանդիպումը կրկին փոխչեմպիոնին մասնակցությամբ է։ Մայիսի 17-ին , ժամը 20:00-ին «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի «Շիրակի» հետ։ Մարզային թիմը ընկճված է գավաթային պարտությունից հետո, սակայն նաև բարկացած, որի արդյունքը կարող ենք տեսնել այս խաղում։ «Արարատ-Արմենիան» իր հերթին նախորդ տուրի պարտությունից հետո պետք է ամեն ինչ անի կրկին կարևոր միավորներ վաստակելու համար։
Դե ինչ շարունակում ենք հետևել Հայաստանի առաջնությունում ծավալված թեժ պայքարին, որի ավարտին էլ շատ քիչ է մնացել։
© Armenian Soccer 2023