Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» գոլային երաշտը շարունակվում է. «Շիրակի» հետ՝ ոչ-ոքի

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրու «Շիրակին»: Խաղը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ երևանյան ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի:

Խաղն ավարտվեց առանց դարպասի գրավման՝ 0:0 հաշվով:

Այս ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» 45 միավորով 4-րդ տեղում է, «Շիրակը» 8-րդն է 29 միավորով:

© Armenian Soccer 2024