Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «բանակայիններին»

IDBank ՀՊԼ 32-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Էդիկ Վարդանյանը:

Առաջին խաղակեսում հաշվի փոփոխություն չեղավ: 53-րդ րոպեին Ռենսոմ Իբեհը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Փոխարինման դուրս գալուց 2 րոպե անց՝ 63-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Սերոբ Գալստյանը, իսկ 75-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ:

Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 26 միավորով եզրափակում է աղյուսակը, «Արարատը» 41 միավորով 6-րդն է:

© Armenian Soccer 2024