Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնի ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը տեղափոխվեց Երևանի «Ուրարտու»:
Մայիսի 3-ին ՀՊԼ 32-րդ տուրի շրջանակում երևանյան թիմը հանդիպեց «Շիրակին», բայց Գլուշակովը նույնիսկ հայտացուցակում չկար:
«Мутко против» տելեգրամյան ալիքը տեղեկություններ է տարածել Գլուշակովի բացակայության պատճառի մասին: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Դենիսը ոտնձգություն է թույլ տվել մեկ այլ ռուսախոս ֆուտբոլիստի կնոջ նկատմամբ, ինչից հետո կոնֆլիկտ է առաջացել թիմակցի հետ: Այդ պատճառով Դմիտրի Գունկոն կազմից հեռացրել է 37-ամյա ֆուտբոլիստին: Այնուհանդերձ, մարզչական կազմում հույս ունեն, որ կոնֆլիկտն արագ կհարթվի:
© Armenian Soccer 2024