Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Ուրարտուն» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտվեց

ԿԼ որակավորման 2-րդ փուլում «Ուրարտուն» հյուրընկալվելիս խոշոր՝ 1:5 հաշվով պարտվեց չեխական «Բանիկին»:

Արդեն առաջին խաղակեսում մեր թիմը պարտվում էր 0:3 հաշվով: Երկրորդ խաղակեսում տանտերերը ևս 2 գնդակ ուղարկեցին Գունկոյի թիմի դարպասը: 78-րդ րոպեին երևանյան թիմի կազմում ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ժիրայր Մարգարյանը, իսկ ավելացված ժամանակում «Ուրարտուի» կազմում հեղինակության գնդակը խփեց Գևորգ Տարախչյանը:

Թիմերի միջև պատասխան խաղը Երևանում կկայանա օգոստոսի 1-ին:

© Armenian Soccer 2024