Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակով կվերադառնա Մոլդովայից

ԿԼ որակավորման երկրորդ փուլում պայքարը սկսած «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Զիմբրուի» նկատմամբ: Վարդան Մինասյանի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մոլդովական թիմի դարպասը:

Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին. 11-մետրանոցից աչքի ընկավ Արթուր Սերոբյանը: Երկրորդ խաղակեսում դուբլով աչքի ընկավ փոխարինման մտած Էրիկ Օկանսին:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, Երևանում:

© Armenian Soccer 2024