2023/24 մրցաշրջանում «Արարատի» լավագույն ռմբարկուն՝ Կասիմ Հաջին, մրցելույթները երևանյան թիմում կշարունակի նաև առաջիկա մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատի» և Կոմորյան կղզիների հավաքականի ֆուտբոլիստի միջև պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով:
Հաջին «Արարատին» էր միացել 2023 թվականի սկզբին: «Արարատի» մարզաշապիկով նա անցկացրել է 47 խաղ, խփել է 9 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:
© Armenian Soccer 2024