Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ17 հավաքականն իմացել է Եվրո-2025-ում իր մրցակիցներին

Կայացել է ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների 2024/25 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի պատանեկան հավաքականը կխաղա 2-րդ խմբում, որում ընդգրկված են նաև Լեհաստանի, Վրաստանի և Սլովենիայի հավաքականները:

Առաջին անգամ այս մրցաշարը կանցկացվի նոր ձևաչափով: Այժմ Մ17 առաջնության արդյունքները ներգործություն կունենան Մ19 առաջնության հաջորդ խաղարկության վրա, ինչպես նաև Մ17-երի Աշխարհի առաջնության վրա:

8 թիմով անցկացվելիք եզրափակիչը 2025 թվականին տեղի կունենա Ալբանիայում:

© Armenian Soccer 2024