Armenian Soccer
Armenian Soccer

Սպերցյանը, Տիկնիզյանն ու Սևիկյանը ՌՊԼ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության 2-րդ փուլում են

winline-heroes.premierliga.ru կայքում մեկնարկել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության 2-րդ փուլը: Ընտրվելու են նաև առանձին դիրքերում լավագույնները և լավագույն գոլը: Անվանակարգերում ընդգրկված է Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստ:

Էդուարդ Սպերցյանը նոմինացվել է մրցաշրջանի լավագույն խաղացողի և լավագույն կիսապաշտպանի մրցանակների համար: Նաիր Տիկնիզյանը «Լավագույն պաշտպան» անվանակարգում է:

Էդգար Սևիկյանը մրցաշրջանի լավագույն գոլի հավակնորդների թվում է: Սևիկյանը նախքան «Ֆերենցվարոշ» տեղափոխվելը հասցրել էր 4 անգամ աչքի ընկնել «Պարի ՆՆ»-ի կազմում, իսկ «Ռուբինի» դարպասն ուղարկած գոլը հավակնում է լավագույնի կոչմանը:

© Armenian Soccer 2024