Երևանում ավարտվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի խաղարկությունը: Մրցաշարի հաղթող դարձավ Մալյորկայի «Պալման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը:
Եզրափակիչ խաղում «Պալման» հանդիպել էր «Բարսելոնայի» հետ և հաղթեց 5:1 հաշվով:
Նշենք, որ սա «Պալմայի» 2-րդ անընդմեջ չեմպիոնությունն է ֆուտզալի Չեմպիոնների լիգայում: