Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը հաղթել է երկրպագուների քվեարկության արդյունքով և առաջին անգամ ճանաչվել «Ֆերենցվարոշի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ապրիլին Սևիկյանը մասնակցել է 7 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: Գոլերից մեկը, որը հաղթական է եղել, նա խփել է Հունգարիայի Գավաթի կիսաեզրափակչում:
Նշենք, որ մայիսի 5-ին «Ֆերենցվարոշը» 5:1 հաշվով ջախջախեց «Դեբրեցենին», Սևիկյանը փոխարինման մտավ 74-րդ րոպեին:
© Armenian Soccer 2024