Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» մրցաշրջանում 2-րդ պարտությունը կրեց

Ա Սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»:

Ընթացիկ մրցաշրջանում սա չեմպիոնությունն արդեն իսկ ձևակերպած «Ինտերի» 2-րդ պարտությունն էր: Հետաքրքրական է, որ առաջին պարտությունը ևս եղել էր «Սասուոլոյից»՝ 6-րդ տուրում 1:2 հաշվով:

«Սասուոլոն» այժմ պայքարում է Ա Սերիայում տեղը պահպանելու համար՝ 29 միավորով ընթանալով 19-րդ հորիզոնականում:

35-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին:

© Armenian Soccer 2024