Կայացել է ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների 2024/25 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի պատանեկան հավաքականը կխաղա 2-րդ խմբում, որում ընդգրկված են նաև Լեհաստանի, Վրաստանի և Սլովենիայի հավաքականները:
Առաջին անգամ այս մրցաշարը կանցկացվի նոր ձևաչափով: Այժմ Մ17 առաջնության արդյունքները ներգործություն կունենան Մ19 առաջնության հաջորդ խաղարկության վրա, ինչպես նաև Մ17-երի Աշխարհի առաջնության վրա:
8 թիմով անցկացվելիք եզրափակիչը 2025 թվականին տեղի կունենա Ալբանիայում:
© Armenian Soccer 2024