Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը, խոսել է իր հաճախորդի աշխատասիրության և եվրոպական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին:
«Նաիրը շատ է աշխատում իր վրա: Նա բավականին էմոցիոնալ, բայց անկեղծ, պարկեշտ ու աշխատասեր տղա է: Նա իր վրա շատ է աշխատում թե՛ առհասարակ, թե՛ ֆուտբոլում, ներդնում է առավելագույն ջանքեր, որ հասնի խաղային առաջընթացի ու կատարի ակումբի հետ ունեցած առաջադրանքները:
Նաիրն իսկապես ուզում է ուժերը փորձել Եվրոպայում, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը: Տեսնենք՝ ինչպես կդասավորվեն հանգամանքները: Եկեք հիմա այս մասին չխոսենք», — Կլյուևի խոսքերն է մեջբերել Чемпионат-ը՝ հղում անելով Metaratings-ին:
© Armenian Soccer 2024