«Սարդարապատ» ՖԱ-ի նախաձեռնությամբ և իսպանական «Ատլետիկոյի» հետ գործակցության շրջանակում Հայաստանում կանցկացվի մադրիդյան ակումբի ճամբար: Այս մասին հաղորդում է «Սարդարպատի» պաշտոնական կայքը:
Ճամբարը նախատեսված է 6-ից 18 տարեկանների համար, տեղի կունենա Արմավիրում՝ քաղաքային մարզադաշտում, հուլիսի 15-ից 19-ին: Ճամբարի մասնակցության արժեքը կազմում է 350 ԱՄՆ դոլար, ինչն իր մեջ ներառում է՝
— Մարզահագուստ
— Ուսուցում փոքր խմբերով
— Մարզիչներ Մադրիդի Ատլետիկոյի ակադեմիայից
— Նախուտեստ
— Ջուր
— Երևան — Արմավիր — Երևան ավտոբուսներ
— Հանգիստ և զվարճանք
— Մասնակցության վկայական
Մեկ մասնակից կշահի ճանապարհորդություն դեպի Մադրիդ և հնարավորություն կունենա այցելելու «Ատլետիկոյի» մարզադաշտ, ծանոթանալու իսպանական ակումբի ներկայիս խաղացողներին, ճանաչելու Մադրիդի հարուստ մշակույթն ու պատմությունը:
© Armenian Soccer 2024