Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-14 հավաքականը՝ 3-րդ, Մ-15-ը վերջին տեղ զբաղեցրին

Մայիսի 13-ին ավարտվել է ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականն իր վերջին հանդիպումն է անցկացրել Ուզբեկստանի Մ-14 ընտրանու հետ և զիջել է 1:2 հաշվով:

Օրվա մյուս խաղում մրցել են Լիբանանի և Լատվիայի Մ-14 հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 4:3 հաշվով հաղթել է Լիբանանը:

Այդպիսով՝ 9 միավորով Ուզբեկստանի հավաքականը հռչակվել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթող: Լիբանանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, Հայաստանը 3 միավորով երրորդն է, իսկ վերջին տեղում Լատվիան է՝ 1 միավորով:

Ավարտվել է նաև ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը, չեմպիոն է հռչակվել Բելառուսը՝ 7 միավորով, 4-ական միավոր վաստակել են Մոլդովան և Կիպրոսը: Հայաստանի Մ-15 հավաքականը մրցաշարն ավարտել է 3 միավորով՝ վերջին տեղում:

© Armenian Soccer 2024