
Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի 27-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Դունայսկայի» հետ:
Վաստակած 1 միավորի շնորհիվ «Սլովանը» մրցաշարային աղյուսակում անհասանելի է դարձել մրցակիցների համար և վաղաժամ ձևակերպել 6-րդ անընդմեջ չեմպիոնությունը:
«Սլովանի» կազմում խաղին առանց փոխարինման մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:
© Armenian Soccer 2024