ՌՊԼ 24-րդ տուրում «Զենիսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել են պետերբուրգցիները: Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվել են մեկական գնդակով:
«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Գեորգի Հարությունյանը խաղաժամանակ չի ստացել:
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 43 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում ևառաջատար «Զենիթին» զիջում է արդեն 4 միավորով:
© Armenian Soccer 2024