Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» 97-րդ րոպեին հաղթնակ է կորզել ԲԿՄԱ-ից

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հյուրընկալել է ԲԿՄԱ-ին և հաղթել 2:1 հաշվով:

Հանդիպման առաջին գոլն արձանագրվել է 70-րդ րոպեին. տանտերերի կազմում հաշիվը բացել է Թեմուր Ջիկիան: Ավելացրած 4-րդ րոպեին ԲԿՄԱ-ի կազմում հաշիվը հավասարեցրել է Էրիկ Վարդանյանը, իսկ 97-րդ րոպեին Էրիկ Սիմոնյանը հաղթանակ է պարգևել «Ուրարտուին»:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 44 միավորով 4-րդ հորիզոնականում է, ԲԿՄԱ-ն 24 միավոր ունի և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

© Armenian Soccer 2024